NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություններ

      

2019

103 - 23.12.2019
ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ԱՍՏՂԱԳԵՏ ԷԼՄԱ ՊԱՐՍԱՄՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է հայտնի հայ կին աստղագետ Էլմա Պարսամյանի 90-ամյակը։ Էլմա Պարսամյանը մեծ ավանդ ունի Հայաստանում աստղաֆիզիկայի զարգացման և ապագա կադրերի պատրաստման գործում։ Լինելով ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան աստղադիտարանի գիտաշխատող ԲԱ հիմնադրման վաղ շրջանից ... հոդվածն ամբողջությամբ


102 - 19.12.2019
ԳԻՏԱԿԱՆ (ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ) ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ս․թ․ դեկտեմբերի 19-ին Բյուրականի աստղադիտարանում հանձնվեցին գիտական (աստղագիտական) լրագրության 2019թ․ մրցանակները։ Մրցանակները տրվեցին 3 անվանակարգում։ Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար անվանակարգում հաղթող ճանաչվեց ... հոդվածն ամբողջությամբ


101 - 19.12.2019
GTTP ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
Ս․թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատակիցներ Գոռ Միքայելյանը և Արուս Հարությունյանն արժանացան Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրերի ... հոդվածն ամբողջությամբ


100 - 19.12.2019
ՀԱՅՏՆԻ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2019Թ ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻ ԱՆՈՒՆԸ
Ս․թ․ դեկտեմբերի 19-ին Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) 2019թ․ տարեկան մրցանակը հանձնվեց ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող Նաիրա Ազատյանին՝ իր ակտիվ գործունեության և փայլուն աշխատանքի համար ... հոդվածն ամբողջությամբ


099 - 19.12.2019
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎ
Ս. թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի գիտաինժեներական անձնակազմի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը: Ժողովին Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներից զատ ներկա էին նաև հատուկ հյուրեր գիտական տարբեր հաստատություններից ... հոդվածն ամբողջությամբ


098 - 02.12.2019
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՖԻԶԻԿՈՍ ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, կյանքից հեռացել է ժամանակակից հայ խոշորագույն ֆիզիկոսներից մեկը՝ Դավիթ Սեդրակյանը (1938 - 2019)։ Դավիթ Սեդրակյանի հետազոտությունների հիմնական թեման է եղել տեսական աստղաֆիզիկան, և հենց այդ բնագավառում էլ ստացվել են կարևորագույն արդյունքները ... հոդվածն ամբողջությամբ


097 - 27.11.2019
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՍՏՂԱԳԵՏ ԵՐՎԱՆԴ ԹԵՐԶՅԱՆԸ
Երկարատև և ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ ամերիկահայ անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ, Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի... հոդվածն ամբողջությամբ


096 - 25.11.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՏԻԵԶԵՐՔԻՑ
Օրերս ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հյուրընկալեց UNISTAR ARMENIA տիեզերական թեմաներով փառատոնի մասնակիցներին, որոնց թվում էին նաև ռուս տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինը և Նիկոլայ Տիխոնովը... հոդվածն ամբողջությամբ


095 - 17.11.2019
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Ս․թ․ նոյեմբերի 10-17-ը Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) հայտարարել էր «Աստղագիտության օր դպրոցներում»։ Այս ծրագիրն անցկացվում է ՄԱՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում։ Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի բոլոր սիրող և պրոֆեսիոնալ աստղագետները... հոդվածն ամբողջությամբ


094 - 14.11.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՐԱ ԶԱԳՈՐԱՅԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ս.թ. նոյեմբերի 13–ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին և Բուլղարիայի Հանրապետության Ստարա Զագորայի մարզի պատվիրակությանը... հոդվածն ամբողջությամբ


093 - 09.11.2019
ԲԱ-ԵՊՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ս.թ. նոյեմբերի 7–ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր հինգ տարի ժամկետով... հոդվածն ամբողջությամբ


092 - 08.11.2019
ԿԱՄՈ ԳԻԳՈՅԱՆ` 60
Այսօր` նոյեմբերի 8–ին, լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առավել ակտիվ աստղագետներից մեկի` ավագ գիտաշխատող Կամո Գիգոյանի 60–ամյակը... հոդվածն ամբողջությամբ


091 - 25.10.2019
ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ
Ս.թ. 2019 հոկտեմբեր ամսին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները ճանաչողական այցով հյուրընկալվում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում... հոդվածն ամբողջությամբ


090 - 24.10.2019
ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱԲԱԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը հրավիրված է եղել Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Տիեզերքի համաշխարհային շաբաթին... հոդվածն ամբողջությամբ


089 - 24.10.2019
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ և ԻՍՊԱՆԻԱՅԻ ՌԱՄՈՆ ՄԱՐԻԱ ԱԼԵՐԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի Ռամոն Մարիա Ալերի աստղադիտարանի հետ... հոդվածն ամբողջությամբ


088 - 17.10.2019
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵԳԱԿՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը սկսել է համագործակցել ՆԱՍԱ-ի Տիեզերական թռիչքների Գոդարդ կենտրոնի հետ՝ «Երիտասարդ արեգակներ» միջազգային ծրագրի շրջանակներում... հոդվածն ամբողջությամբ


087 - 16.10.2019
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Օրերս Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերության կողմից լույս տեսավ «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագրով Հայաստանում անցկացված միջազգային կոնֆերանսի զեկույցների ժողովածուն... հոդվածն ամբողջությամբ


086 - 14.10.2019
ՄԵՐԿՈՒՐԻՆ ԿԱՆՑՆԻ ԱՐԵԳԱԿԻ ՍԿԱՎԱՌԱԿԻ ՎՐԱՅՈՎ. ԴԻՏՈՒՄ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻՑ
Ս.թ. նոյեմբերի 11-ին մենք ականատես կլինենք հազվագյուտ երկնային երևույթի՝ Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։ Այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին գտնվում է Երկիր-Արեգակ... հոդվածն ամբողջությամբ


085 - 09.10.2019
Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՖԻԶԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ 2019Թ. ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ
Ս.թ. հոկտեմբերի 8-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ ֆիզիկայի ոլորտում 2019թ. Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս տարվա մրցանակը կիսեցին շվեյցարացի աստղագետներ Միշել Մայորն... հոդվածն ամբողջությամբ


084 - 02.10.2019
ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ԱՅՑԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հյուրընկալվեցին «Աստղագիտության և աստղաֆիզիկայի» դպրոցականների միջազգային 13-րդ օլիմպիադային (Հունգարիայի` Կեսթհեյ) մասնակցած Հայաստանի թիմը, թիմի ղեկավարներ... հոդվածն ամբողջությամբ


083 - 25.09.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ս.թ. սեպտեմբերի 24-25-ին Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում անցկացվել է Ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված երկօրյա մինի-սիմպոզիում «Ֆիզիկան 20/21 հարյուրամյակների սահմանին» խորագրով... հոդվածն ամբողջությամբ


082 - 17.09.2019
ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 16-20-ը Երևանում են ընթանում գիտական երկու միջազգային գիտաժողովներ՝ «Կոմպակտ սպիտակ թզուկ կրկնակիներ» և «Կոմպակտ աստղերի ժամանակակից ֆիզիկան և ռելատիվիստական գրավիտացիա»... հոդվածն ամբողջությամբ


081 - 17.09.2019
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
Ս.թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը սեպտեմբերի 18-ին Աստղագիտության օրվան և Վ. Համբարձումյանի ծննդյան 111-ամյա տարեդարձին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի... հոդվածն ամբողջությամբ


080 - 13.09.2019
ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ 3-ՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս.թ. սեպտեմբերի 11-13-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կայացավ Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովը... հոդվածն ամբողջությամբ


079 - 11.09.2019
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ «ԱԿՏԻՎ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐ և ՔՎԱԶԱՐՆԵՐ»
Ս.թ. սեպտեմբերի 9-10-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց «Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ» խորագրով միջազգային կոնֆերանս՝ նվիրված Մարատ Առաքելյանի 90-ամյակին... հոդվածն ամբողջությամբ


078 - 06.09.2019
ՀՐԱԺԵՇՏ «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ»-ԻՆ
Ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ «Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների տարածաշրջանային ամառային դպրոց»-ի փակման հանդիսավոր արարողությունը։ Ելույթով հանդես եկավ... հոդվածն ամբողջությամբ


077 - 02.09.2019
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ
Այսօր` սեպտեմբերի 2–ին, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ «Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների տարածաշրջանային ամառային դպրոց»–ի բացման պաշտոնական արարողությունը... հոդվածն ամբողջությամբ


076 - 01.09.2019
ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ
Ս.թ. սեպտեմբերի 1–ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան №5 ավագ դպրոցը ավանդույթի համաձայն գիտելիքի օրը նշեց ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում։ Աստղադիտարան այցելած մոտ 100 աշակերտներ... հոդվածն ամբողջությամբ


075 - 01.09.2019
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ
Ս.թ. սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն այցելեցին... հոդվածն ամբողջությամբ


074 - 30.08.2019
ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ
Ս.թ. օգոստոսի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության և Երևանի պետական համալսարան հիմնադրամի (ԵՊՀ) միջև կնքվեց «Աստղաֆիզիկա» մասնագիտության գծով մագիստրատուրայի ուսանողների վարձավճարի տրամադրման վերաբերյալ պայմանագիր: Պայմանագրի համաձայն... հոդվածն ամբողջությամբ


073 - 27.08.2019
Ս.թ. օգոստոսի 25–ին 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է հոլանդացի աշխարհահռչակ աստղագետ Լոդեվիյկ Վոլչերը (26 ապրիլ, 1930 – 25 օգոստոս, 2019)։ Լ. Վոլչերը եղել է Եվրոպական աստղագիտական ընկերության հիմնադիր նախագահը (1990-1993)... հոդվածն ամբողջությամբ


072 - 22.08.2019
ԻՐԱՆՑԻ ԱՍՏՂԱԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ
Ս. թ. օգոստոսի 21-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան էր այցելել իրանցի աստղալուսանկարիչների և սիրող աստղագետների մի խումբ: Խումբը գլխավորում էր լրագրող, էքսկուրսավար, «7sobh» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ... հոդվածն ամբողջությամբ


071 - 21.08.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ և ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ
Ս.թ. օգոստոսի 21-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի միջև կնքվեց համաձայնագիր: Սույն համաձայնագիրն ուղղված է գիտատեխնիկական համագործակցության հաստատմանն ու զարգացմանը և անձնակազմի ներուժի բարելավմանը... հոդվածն ամբողջությամբ


070 - 17.08.2019
ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑ-ՕԴԱՉՈՒ ՍԵՐԳԵՅ ԱՎԴԵԵՎԻ ԱՅՑԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ
Ս/թ օգոստոսի 3-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան էր այցելել ռուսաստանցի տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Սերգեյ Ավդեևը։ Նա Հայաստան էր հրավիրվել որպես «Տիեզերագիտական կրթության Բյուրական-Օրիոն երկրորդ միջազգային դպրոց»-ի պատվավոր հյուր... հոդվածն ամբողջությամբ


069 - 15.08.2019
ԴԻՏՈՂԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) դիտողական արխիվի թվայնացման ծրագիրը թևակոխել է ավարտական փուլ։ Արդեն իսկ թվայնացված է աստղագիտական թիթեղների և ժապավենների զգալի մի մաս, ինչը թե՛ հեշտացնում է դրանց պահպանումը և թե՛ հնարավոր դարձնում... հոդվածն ամբողջությամբ


068 - 13.08.2019
2 ԱՐԾԱԹ և 3 ԲՐՈՆԶ. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 13-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Ս.թ. օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեսթհեյ քաղաքում անցկացվել է «Աստղագիտության և աստղաֆիզիկայի» դպրոցականների միջազգային 13-րդ օլիմպիադան: Հայաստանի Հանրապետությունն օլիմպիադային ներկայացել է 5 դպրոցականներից բաղկացած թիմով: Արդյունքում մեր դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ... հոդվածն ամբողջությամբ


067 - 12.08.2019
Օգոստոսի 12-ը հայ ականավոր աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի հիշատակի օրն է: Այսօր հարգանքի տուրք մատուցելու համար ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն այցելեցին Համբարձումյանի շիրիմ... հոդվածն ամբողջությամբ


066 - 06.08.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆ-ՕՐԻՈՆ 2019
Ս.թ. օգոստոսի 6-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալեց Բյուրական-Oրիոն Տիեզերագիտական կրթության միջազգային դպրոցի մասնակիցներին: Բյուրականի աստղադիտարանի պատմությանն ու ներկայիս գործունեությանը ծանոթանալու նպատակով վերջիններս ունկնդրեցին զրույց-դասախոսություններ... հոդվածն ամբողջությամբ


065 - 30.07.2019
ԱՍՏՂԱԹԱՓ ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ. ՊԵՐՍԵԻԴՆԵՐԻ ԱՍՈՒՊԱՅԻՆ ՀՈՍՔԸ
Ս. թ. օգոստոսի 10, 11, 12-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կարող եք ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի: Երկնային այս երևույթի կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանում կարող եք մասնակցել... հոդվածն ամբողջությամբ


064 - 28.07.2019
ՔՎԱԶԱՐՆԵՐԻ ՆՈՒՐԲ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԱԿՏԻՎ ԳԱԼԱԿՏԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՒԿՆԵՐԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի «Աստղագիտական շրջահայություններ» գիտահետազոտական բաժնի աշխատակիցները Սլոանի երկնքի թվային շրջահայության (Sloan Digital Sky Survey, SDSS) սպեկտրադիտական... հոդվածն ամբողջությամբ


063 - 22.07.2019
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏԵԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ» ԳԻՐՔԸ
Այսօր՝ ս.թ. հուլիսի 22-ին, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված պատմամշակութային աստղագիտության գիտահետազոտական բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող Գրիգոր Բրուտեանի... հոդվածն ամբողջությամբ


062 - 21.07.2019
ԼՈՒՍՆԻ ՎՐԱ ՎԱՅՐԷՋՔԸ ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ (ԼՈՒՍՆԷՋՔ 50)
Ս.թ. հուլիսի 20-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում նշվեց Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը: Մարդկության պատմության այս կարևոր իրադարձությանը նվիրված միջոցառումը Հայաստանին... հոդվածն ամբողջությամբ


061 - 21.07.2019
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԲՅՈՒՐԱԿԱՆ
Ս.թ. հուլիսի 20-ի առավոտյան ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալեց հայկական մի շարք լրատվամիջոցների լրագրողների... հոդվածն ամբողջությամբ


060 - 12.07.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ 6-ՐԴ ԳԻՏԱՃԱՄԲԱՐՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ս. թ. հուլիսի 12-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում ամփոփվեցին Բյուրականյան 6-րդ գիտաճամբարի արդյունքները... հոդվածն ամբողջությամբ


059 - 11.07.2019
ԱՄՓՈՓՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 20 ՏԱՐԻՆ
Ս. թ. հուլիսի 9-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) կայացավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) 20-ամյակին նվիրված տոնակատարությունը... հոդվածն ամբողջությամբ


058 - 08.07.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԲԱՍԹՈՒՄԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՀԵՏ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցները հուլիսի 5-7-ին գործնական այցով հյուրընկալվել էին Վրաստանի Աբասթումանի աստղադիտարանում: Բյուրականի աստղադիտարանն ու Աբասթումանի աստղադիտարանը... հոդվածն ամբողջությամբ


057 - 05.07.2019
«ԻՄ ՏԻԵԶԵՐՔԸ» ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
Ս/թ հուլիսի 2֊4֊ը ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալեց ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներին... հոդվածն ամբողջությամբ


056 - 04.07.2019
ԼՈՒՍՆԻ ՎՐԱ ՄԱՐԴՈՒ ՎԱՅՐԷՋՔԻ 50-ԱՄՅԱԿՆ Է
2019թ. hուլիսի 20-ին ավելի քան 70 երկիր պատրաստվում է նշել Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը: Նախատեսվում են բազմաթիվ և բազմատեսակ միջոցառումներ` փառատոններ, ֆիլմի դիտումներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլն... հոդվածն ամբողջությամբ


055 - 03.07.2019
«ՊԱՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱԿՈՒՄԲ» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ
Ս.թ. հուլիսի 3-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, Միջազգային աստղագիտական միության աստղագիտության հանրայնացման հայաստանյան համակարգող Սոնա Ֆարմանյանը... հոդվածն ամբողջությամբ


054 - 02.07.2019
ՍԹԱՐՄՈՒՍ V ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
2019թ. հունիսի 24-29-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացավ մեր հայրենակից Գարիկ Իսրայելյանի հեղինային Սթարմուս V միջազգային փառատոնը: Սա յուրահատուկ փառատոն է, որ մեկ հարկի տակ է հավաքում առաջատար գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների... հոդվածն ամբողջությամբ


053 - 01.07.2019
ԱՍՏՂԱԿԵՐՊԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ս.թ. հունիսի 30-ին ամբողջ աշխարհը նշում էր աստղակերպերի միջազգային օրը: 2019թ. միջոցառումների ժամանակ շեշտը դրված էր աստղակերպերի՝ Արեգակնային համակարգի ստեղծման գործընթացում ունեցած դերի վրա... հոդվածն ամբողջությամբ


052 - 28.06.2019
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԼԻՈՆՈՒՄ
Ս. թ. հունիսի 24-28-ին Լիոնի (Ֆրանսիա) 3-րդ համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական տարեկան համագումարը (EWASS-2019): Եվրոպական աստղագիտական ընկերությունը (ԵԱԸ, EAS) հիմնադրվել է 1990թ-ին և ներկայումս միավորում է 26 ազգային աստղագիտական ընկերություն, այդ թվում Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS)... հոդվածն ամբողջությամբ


051 - 26.06.2019
ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՄՍԱԳՐՈՒՄ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղագետներ Հ. Աբրահամյանը, Գ. Պարոնյանը և Գ. Միքայելյանը Ա. Միքայելյանի ղեկավարությամբ «Բլազարների օպտիկական փոփոխականությունը» թեմայով համատեղ հոդվածով հանդես են եկել Astronomische Nachrichten (Astronomical Notes) գերմանական ամսագրի էջերում... հոդվածն ամբողջությամբ


050 - 22.06.2019
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր՝ հունիսի 22-ին, լրանում է Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, https://www.aras.am) 20-ամյակը: ՀԱԸ-ը հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1999թ-ին և պաշտոնապես գրանցվել 2001թ-ին... հոդվածն ամբողջությամբ


049 - 21.06.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ` ՀՀ-ՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ
Ս.թ. հունիսի 20-ին Տուրիզմի հայկական ինստիտուտում տեղի ունեցավ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի (ՌՏՄԱ) 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը... հոդվածն ամբողջությամբ


048 - 20.06.2019
ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԸ ՄԱՄ ԿՐՏՍԵՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ
2019թ-ի մայիսին Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կրտսեր անդամներ են դարձել 188 երիտասարդ գիտնականներ, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներ... հոդվածն ամբողջությամբ


047 - 17.06.2019
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱԶԱՐՅԱՆԸ ՄԻՋԱՍՏՂԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՈՎ
Վիսկոնսին Մեդիսոնի համալսարանի հետազոտողները միջաստղային մագնիսական դաշտերի տիպաբանությունն ու ուժգնությունը հետազոտելու համար մշակել են նոր, ավելի հասանելի և էժան մեթոդ... հոդվածն ամբողջությամբ


046 - 13.06.2019
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԱՄ 2020Թ. ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ
Դժվարին ընտրությունից հետո Հռոմում հաստատվեց ՄԱՄ (Միջազգային աստղագիտական միություն) գիտաժողովներ 2020թ-ի ծրագիրը: ՄԱՄ գիտաժողովների նպատակն է նպաստել ոլորտի զարգացմանը և հետազոտել ներկայիս գլխավոր խնդիրները և/կամ ի հայտ եկող հասկացությունները... հոդվածն ամբողջությամբ


045 - 04.06.2019
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ» -Ի ՀԵՏ
Ս.թ. հունիսի 3-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կայացավ երեկոյան այց-հանդիպում աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի, ԲԱ մամուլի քարտուղար Մելինե Ասրյանի և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության... հոդվածն ամբողջությամբ


044 - 03.06.2019
ՍԵՄԻՆԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԱՍՏՂԱԳԵՏ ՀՐԱՆՏ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ
Ս.թ. հունիսի 3-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց սեմինար՝ նվիրված հայ աստղագիտության ճանաչված դեմքերից մեկի` պրոֆ. Հրանտ Թովմասյանի 90-ամյակին: Սեմինարի ընթացքում ելույթներով հանդես եկան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ... հոդվածն ամբողջությամբ


043 - 03.06.2019
ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԱՍՏՂԱԳԵՏ ՀՐԱՆՏ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԸ
Հունիսի 3-ին լրանում է Բյուրականի աստղադիտարանի և ընդհանրապես հայ աստղագիտության ճանաչված դեմքերից մեկի` պրոֆ. Հրանտ Թովմասյանի 90-ամյակը: Հրանտ Թովմասյանի բազմաթիվ գիտական արդյունքները, ինչպես նաև վարչական, մանկավարժական, խմբագրական և կազմակերպչական... հոդվածն ամբողջությամբ


042 - 01.06.2019
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի գումարից այսուհետև յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ 100 000 ԱՄՆ դոլար հատկացվելու է Հայաստանում աստղագիտության զարգացմանը, այն է՝ գիտահետազոտական նախագծերին (Համբարձումյանական գիտահետազոտական դրամաշնորհներ, 50 000 ԱՄՆ դոլար)... հոդվածն ամբողջությամբ


041 - 30.05.2019
ԱՍՏՂԱՑՈՒՑԱՐԱՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ
Ս. թ. հունիսի 8-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա «Երկնակամար» աստղացուցարանի (պլանետարիումի)՝ ժամանակակից շարժական գմբեթային կինոթատրոնի բացումը... հոդվածն ամբողջությամբ


040 - 30.05.2019
«Ա.03.02 ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ս. թ. մայիսի 30-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում՝ վերջերս վերաբացված «Ա.03.02 Աստղաֆիզիկա» մասնագիտական խորհրդում, տեղի ունեցավ անդրանիկ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը... հոդվածն ամբողջությամբ


039 - 29.05.2019
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Տիեզերական գիտությունների և տեխնոլոգիաների զարգացման ներկա դարաշրջանում Հայաստանը նույնպես փորձում է այդ միտումներին համաքայլ լինել։ Սակայն նման գործընթացին էական մասնակցություն ցուցաբերելու համար հատկապես զգացվում է մասնագետների պակասը... հոդվածն ամբողջությամբ


038 - 24.05.2019
ԱՄՓՈՓՎԵՑ ՀՀ ԳԱԱ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԱԿԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ
Ս.թ. մայիսի 23-ին ամփոփվեց ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աստղագիտական խմբակի գարնանային շրջանը: Բյուրականի աստղադիտարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Արագածոտնի մարզի գ. Բյուրականի Հ. Թումանյանի... հոդվածն ամբողջությամբ


037 - 17.05.2019
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ASTRONOMY & ASTROPHYSICS ԱՄՍԱԳՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 Թ․ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս.թ. մայիսի 17-ին Փարիզի աստղադիտարանում տեղի ունեցավ Եվրոպական հեղինակավոր Astronomy & Astrophysics (A&A, Աստղագիտություն և աստղաֆիզիկա) ամսագրի տնօրենների խորհրդի տարեկան նիստը, որտեղ քննարկվում է ամսագրի քաղաքականությունը, նշանակվում են խմբագիրներ... հոդվածն ամբողջությամբ


036 - 17.05.2019
ՎԻՐՏՈՒԱԼ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԼՅԱՆՍԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ
Ս.թ. մայիսի 12-17-ին Փարիզի աստղադիտարանում տեղի ունեցավ Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ, IVOA) փոխգործակցության խորհրդակցությունը (Interoperability Meeting): Վիրտուալ աստղադիտարանների (ՎԱ, VO) նախագծերը ստեղծվել են մի շարք երկրներում... հոդվածն ամբողջությամբ


035 - 14.05.2019
ՀԱՅ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ԱՅԲՖՄ» ՌԱԴԻՈՅՈՎ
Մայիսի 14-ին Փարիզի հայկական «ԱՅԲՖՄ» (aypfm.fr) ռադիոյի հյուրն էր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը, ով Փարիզում է գտնվում գիտական գործուղումներով։ Սա «ԱՅԲՖՄ»-ով Ա․ Միքայելյանի արդեն 3-րդ... հոդվածն ամբողջությամբ


034 - 12.05.2019
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Շուրջ երկու տարի է, ինչ ընթանում է հայ-գերմանական համագործակցությունը հայկական (ArVO) և գերմանական (GAVO) վիրտուալ աստղադիտարանների միջև: Հայաստանից նախագծին մասնակցում են ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի... հոդվածն ամբողջությամբ


033 - 10.05.2019
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԳՐՈՒԲԵՐԻ ՏԻԵԶԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ 2019Թ-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ս.թ. մայիսի 9-ին հայտնի դարձան Գրուբերի տիեզերաբանության մրցանակի 2019թ-ի հաղթողները: Տիեզերաբանական կառուցվածքի ձևավորման և գորշ նյութի շուրջ իրականացրած իրենց հսկայական աշխատանքի համար... հոդվածն ամբողջությամբ


032 - 09.05.2019
ԱՎԱՐՏՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019թ. ԾՐԱԳԻՐԸ
Օրերս ամփոփեցինք Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը: Դասախոսությունների ծրագիրն իրականացվեց հայ աստղագետների կողմից, ովքեր աստղագիտական տարբեր թեմաներով հետաքրքիր... հոդվածն ամբողջությամբ


031 - 27.04.2019
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Ս. թ. ապրիլի 25-26-ին Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական դասախոսությունների ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն այցելեց Տավուշի մարզ... հոդվածն ամբողջությամբ


030 - 19.04.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Սկիզբ դրվեց ևս մեկ համագործակցության: Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) միջև կնքվեց համագործակցության պայմանագիր... հոդվածն ամբողջությամբ


029 - 17.04.2019
Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) 2019թ. դրամաշնորհների հանձնումը
Այսօր՝ ապրիլի 17-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում տեղի ունեցավ Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) 2019 թվականի դրամաշնորհների հանձնումը... հոդվածն ամբողջությամբ


028 - 16.04.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Օրերս ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) միջև կնքվեց... հոդվածն ամբողջությամբ


027 - 16.04.2019
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Ս.թ. ապրիլի 15-ին Վանաձորում՝ Վ. Տերյանի անվան №5 և Էվրիկա դպրոցներում, մեկնարկեց Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը... հոդվածն ամբողջությամբ


026 - 15.04.2019
ՊԱՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱԿՈՒՄԲ
Ս.թ. ապրիլի 13-14-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց «ՊԱՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱԿՈՒՄԲ» խորագիրը կրող ուսուցիչների վերապատրաստման 2-րդ փուլը... հոդվածն ամբողջությամբ


025 - 12.04.2019
ՄԱՄ-ի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է
Ս. թ. ապրիլի 11-12-ին Բրյուսելում՝ Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում, տրվեց ՄԱՄ-ի 100-ամյակին նվիրված համալիր միջոցառումների պաշտոնական մեկնարկը: Առաջին միջոցառումը կրում էր... հոդվածն ամբողջությամբ


024 - 12.04.2019
ՍԵՎ ԽՈՌՈՉԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱ՞ՐԸ
Ս. թ. ապրիլի 10-ին Event Horizon Telescope նախագծի գիտնականները հրապարակել են սև խոռոչի՝ պատմության մեջ առաջին լուսանկարը: Այն Կույսի կույտում, մեզանից 55 մլն լուսատարի հեռավորության վրա գտնվող Մեսիե 87 (Մ87) հանրահայտ ռադիոգալակտիկայի կենտրոնում է։ Նկարում երևում է պայծառ օղակ... հոդվածն ամբողջությամբ


023 - 09.04.2019
ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ս.թ. ապրիլի 13-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի Տիեզերագնացության միջազգային օրվան նվիրված ամենամյա երաժշտական փառատոնը... հոդվածն ամբողջությամբ


022 - 08.04.2019
ՊԱՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱԿՈՒՄԲ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում ապրիլի 13-14-ին տեղի կունենա «ՊԱՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱԿՈՒՄԲ» խորագիրը կրող ուսուցիչների վերապատրաստման 2-րդ փուլը: Ծրագրին կմասնակցեն 20 ուսուցիչներ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Տավուշի և Երևանի դպրոցներից... հոդվածն ամբողջությամբ


021 - 06.04.2019
Այս տարի նշվում է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ հիմնադրման 100-ամյակը
Այս տարի Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) տոնում է իր հիմնադրման 100-ամյակը: Նշենք, որ ՄԱՄ-ը հիմնադրվել է 1919թ-ին Բրյուսելում: Ս. թ. ապրիլի 11-13-ին Բրյուսելում՝ Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում, կտրվի ՄԱՄ-ի 100-ամյակին նվիրված համալիր միջոցառումների պաշտոնական մեկնարկը... հոդվածն ամբողջությամբ


020 - 06.04.2019
ՕՐԳՈՎԻ ՌԱԴԻՈՕՊՏԻԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿ
Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն... հոդվածն ամբողջությամբ


019 - 30.03.2019
«ՏՐԱՅԵԿՏՈՐԻԱ» ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս. թ. մարտի 29-ին «Տրայեկտորիա» աստղաֆիզիկական դպրոցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից եկած ավագ դասարանների սովորողներն անցկացրեցին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում... հոդվածն ամբողջությամբ


018 - 30.03.2019
ՌՈՒԲԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ՝ 70
Օրերս լրացավ Բյուրականի աստղադիտարանի առավել ակտիվ աստղագետներից մեկի՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուբեն Անդրեասյանի 70-ամյակը: Ռուբեն Անդրեասյանը ծնվել է 1949թ. մարտի 27-ին Երևանում: 1972թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ): 1974թ-ից աշխատում է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)... հոդվածն ամբողջությամբ


017 - 28.03.2019
ՍԵՄԻՆԱՐ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ
Ս.թ. մարտի 28-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանում անցկացվեց ընդհանուր սեմինար: Սեմինարով հանդես եկավ ԲԱ ավագ գիտաշխատող, ֆմգթ Արարատ Եղիկյանը՝ ներկայացնելով «Ցածր էներգիաներով տիեզերական մասնիկները աստղաֆիզիկայում» թեմայով ընդհանրացված զեկույցը... հոդվածն ամբողջությամբ


016 - 26.03.2019
ԻՐԱՆՑԻ ՍԻՐՈՂ ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ
Ս. թ. մարտի 26-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալեց իրանցի սիրող աստղագետների մի խմբի, որը գլխավորում էին լրագրող, էքսկուրսավար, «7sobh» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Մոհամմադ Ջավադ Թորաբին և գիտական լրագրող Սեփիդեհ Շարբաֆը... հոդվածն ամբողջությամբ


015 - 25.03.2019
ՖԻԶԻԿԱՅԻ և ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆ ԱՄՓՈՓԵՑ 2018-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ս.թ. մարտի 25-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետու զեկուցումով հանդես եկավ... հոդվածն ամբողջությամբ


014 - 21.03.2019
ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԱԿԻ ՄԵԿՆԱՐԿԸ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը շարունակում է աստղագիտական խմբակների ծրագրի իրականացումը: Ս. թ. մարտի 21-ին տեղի ունեցավ աստղագիտական խմբակի գարնանային շրջանի պաշտոնական մեկնարկը: Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալեց... հոդվածն ամբողջությամբ


013 - 21.03.2019
CELESTRON ԴԻՏԱԿ ՖԻԶՄԱԹ ԴՊՐՈՑԻՆ
Աստղագիտության օլիմպիական միջազգային թիմի ղեկավար Մարիետտա Գյուլզադյանի և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրինության հրավերով ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն այցելեց ֆիզմաթ դպրոց... հոդվածն ամբողջությամբ


012 - 21.03.2019
ՍԿՍՎՈՒՄ Է ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ
Մարտի 21-ին՝ Երևանի ժամանակով 1:58-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցավ հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը գտնվում է Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը հսկայական սկավառակ է, նրա անցումը հասարակածով տևում է մոտ 33 ժամ... հոդվածն ամբողջությամբ


011 - 19.03.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ
Ս. թ. մարտի 15-ին ՀՀ բարձրագույն որոկավորման կոմիտեի հրամանով ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում վերաբացվեց «Ա.03.02 Աստղաֆիզիկա» մասնագիտական խորհուրդը... հոդվածն ամբողջությամբ


010 - 15.03.2019
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԱՍՏՂԱԳԵՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Եվրոպական "Astronomy & Astrophysics" աստղագիտական ամսագրում լույս է տեսել երիտասարդ աստղագետ, Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող ՆԱԻՐԱ ԱԶԱՏՅԱՆԻ գիտական հոդվածը՝ «IRAS 05168+3634 աստղառաջացման տիրույթի աստղային բնակչության ուսումնասիրություն» վերնագրով... հոդվածն ամբողջությամբ


009 - 15.03.2019
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ս.թ. մայիսի 6-10 միջազգային NASE (Network for Astronomy School Education), Բյուրականի աստղադիտարանի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի գործակցության շրջանակներում Հայաստանում կանցկացվեն... հոդվածն ամբողջությամբ


008 - 15.03.2019
ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԿ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԳՐՔՈՒՄ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտական հրատարակումների թիվն ավելացավ ևս մեկով: Գիտական խորհրդի որոշմամբ լույս տեսավ Գրիգոր Բրուտյանի «Հայկական օրացույցը իր սկզբնավորումից մինչև մեր օրերը» աշխատությունը... հոդվածն ամբողջությամբ


007 - 09.03.2019
ԱՅՍՕՐ ԱՌԱՋԻՆ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑ ՅՈՒՐԻ ԳԱԳԱՐԻՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿՆ Է
1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը դարձավ համաշխարհային պատմության մեջ առաջին մարդը, ով թռիչք իրականացրեց դեպի տիեզերական բաց տարածություն: «Վոստոկ» հրթիռակիրը «Վոստոկ-1» տիեզերական հրթիռով, որի մեջ էր գտնվում Յուրի Գագարինը, «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից դուրս եկավ տիեզերք... հոդվածն ամբողջությամբ


006 - 09.03.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՆՈՐ ԷՔՍԿՈՒՐՍԻՈՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԸ
Ս. թ. մարտի 7-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և ԲԱ հանրային կապերի բաժնի ղեկավար Սոնա Ֆարմանյանի նախաձեռնությամբ հանդիսավոր կերպով տեղադրվեց... հոդվածն ամբողջությամբ


005 - 19.02.2019
ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՍՏՂԱԳԵՏ ԵՐՎԱՆԴ ԹԵՐԶՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ
Ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում կայացավ ընդհանուր սեմինար՝ նվիրված ամերիկահայ նշանավոր աստղագետ... հոդվածն ամբողջությամբ


004 - 09.02.2019
ԼՐԱՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԱՍՏՂԱԳԵՏ ԵՐՎԱՆԴ ԹԵՐԶՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԸ
Փետրվարի 9-ին լրանում է ամերիկահայ անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ, Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) գիտական խորհրդի նախագահ, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի 80-ամյակը... հոդվածն ամբողջությամբ


003 - 19.01.2019
ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՈՏՔ ԴՐԵՑ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ
1969թ., հուլիսի 20-ին ՆԱՍԱ-ն՝ իր «Ապոլոն 11» ծրագրով Լուսնի վրա իջեցրեց Նիլ Արմսթրոնգին և Էդվին Օլդրինին… Թռիչքը ուղիղ եթերով ցուցադրվեց ամբողջ աշխարհում, բացառությամբ ԽՍՀՄ-ի և Չինաստանի... հոդվածն ամբողջությամբ


002 - 14.01.2019
ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԲԱ ՆԱԽԿԻՆ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԴՈԿՏՈՐ ՍՐԲՈՒՀԻ (ՍՈՖԻԿ) ԻՍԿՈՒԴԱՐՅԱՆԸ
Դոկտոր Սրբուհի (Սոֆիկ) Գևորգի Իսկուդարյանը (Իսկանդարյան) ծնվել է 1936 թ. նոյեմբերի 21-ին Երևանում: Նա 1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստղաֆիզիկայի բաժինը և նույն թվականից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)... հոդվածն ամբողջությամբ


001 - 13.01.2019
ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ՏՈՄԱՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ»
Հայաստանում մինչև հիմա էլ նշում են այսպես կոչված «հին Նոր տարին»: Որտեղի՞ց է այն գալիս և ինչի՞ հետ է այն կապված: Ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը... հոդվածն ամբողջությամբ





0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան