Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 25.10.2019
ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ

Ս.թ. 2019 հոկտեմբեր ամսին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները ճանաչողական այցով հյուրընկալվում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում։
Յուրաքանչյուր շաբաթ ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտների գիտաշխատակիցների խմբեր` ըստ բաժանմունքների այցելում են աստղադիտարանում գտնվող Վ. Համբարձումյանի տուն–թանգարան, 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակ և ունկնդրում են դասախոսություն Բյուրականի աստղադիտարանի գործունեության և ձեռքբերումների մասին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի կողմից։
Նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ ԳԱԱ արհմիությունների միացյալ կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը ՀՀ ԳԱԱ նախագահության հետ համատեղ:
Մելինե Ասրյան