Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 30.05.2019
ԱՍՏՂԱՑՈՒՑԱՐԱՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ
Ս. թ. հունիսի 8-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա «Երկնակամար» աստղացուցարանի (պլանետարիումի)՝ ժամանակակից շարժական գմբեթային կինոթատրոնի բացումը:
Կինոթատրոնում այցելուները կկարողանան դիտել աստղագիտության, բնագիտության և կենդանաբանության մասին ինչպես գիտակրթական, այնպես էլ ժամանցային բնույթի անիմացիոն և մուլտիպլիկացիոն տեսաֆիլմեր: Ֆիլմերը նախատեսված են տաբեր տարիքային խմբերի համար (3-7 տարեկան՝ նախակրթական, 7-11 տարեկան, 11-15 տարեկան)։
Յուրաքանչյուր տեսաֆիլմի տևողությունը 25-30 րոպե է։ Մեկ ֆիլմադիտմանը կարող են մասնակցել մինչև 30 հոգի։
«Երկնակամար» պլանետարիումի՝ ժամանակակից շարժական գմբեթային կինոթատրոնի 5 մետր տրամագածով և 3 մետր բարձրությամբ շարժական գմբեթի ամբողջ ներքին մակերևույթը իրենից ներկայացնում է պրոյեկցիոն էկրան։ Բարձրորակ պրոյեկցիոն-հայելային համակարգի օգնությամբ էկրանին ստեղծվում է 360 աստիճան եռաչափ (3D) պատկեր՝ համակցելով ստերեո հնչողության հետ, առաջացնելով ներկայության էֆեկտ։
Մելինե Ասրյան