Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 26.03.2019
ԻՐԱՆՑԻ ՍԻՐՈՂ ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ
Ս. թ. մարտի 26-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալեց իրանցի սիրող աստղագետների մի խմբի, որը գլխավորում էին լրագրող, էքսկուրսավար, «7sobh» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Մոհամմադ Ջավադ Թորաբին և գիտական լրագրող Սեփիդեհ Շարբաֆը: Հյուրերն այցելեցին Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, ապա 1մ Շմիդտ աստղադիտակ և 2.6 մ աստղադիտակ:
Իրանցի սիրող աստղագետների խմբին ընդունեց նաև Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա. Միքայելյանը, ում հետ զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-իրանական աստղագիտական կապերը և աստղագիտական տուրիզմի հեռանկարները տարածաշրջանում:
Հարկ է նշել, որ իրանցի հյուրերը հաճելիորեն զարմացած էին Բյուրականի աստղադիտարանի աշխատանքով: Նրանց խոսքերով նման ակտիվ գործունեություն ծավալող աստղադիտարանում երբևէ չէին եղել:
Մելինե Ասրյան