Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 24.05.2019
ԱՄՓՈՓՎԵՑ ՀՀ ԳԱԱ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԱԿԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ
Ս.թ. մայիսի 23-ին ամփոփվեց ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աստղագիտական խմբակի գարնանային շրջանը: Բյուրականի աստղադիտարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Արագածոտնի մարզի գ. Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ և գ. Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցների բարձր դասարանների այն աշակերտներին, ովքեր ընդգրկվել և շարունակաբար հաճախել էին խմբակի դասընթացներին:
Աստղագիտական խմբակը վարում էր երիտասարդ գիտաշխատող Հայկ Աբրահամյանը, ով նաև նման խմբակ է վարում ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում:
Նախքան շնորհակալագրերի հանձնումը Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները անակնկալ մատուցեցին Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներին՝ հանդես գալով աստղադիտարանին և Վ. Համբարձումյանին նվիրված միջոցառմամբ: Նշենք, որ աշակերտները կրում էին Վ. Համբարձումյանի նկարով շապիկներ, ինչը շատ գովելի է:
Խմբակի պարապմունքները կշարունակվեն սեպտեմբերին։
Մելինե Ասրյան