Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 25.11.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՏԻԵԶԵՐՔԻՑ
Օրերս ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հյուրընկալեց UNISTAR ARMENIA տիեզերական թեմաներով փառատոնի մասնակիցներին, որոնց թվում էին նաև ռուս տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինը և Նիկոլայ Տիխոնովը։ ԲԱ-ում հյուրերը հանդիպեցին աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին, ում հետ զրույցի ժամանակ էլ Անդրեյ Բաբկինը խոստացավ տիեզերքից լուսանկարել Բյուրականի աստղադիտարանը և ուղարկել Հայաստան։
Նշենք, որ UNISTAR ARMENIA փառատոնը Հայաստանում էր համախմբել ներկայացուցիչների Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և Եվրոպայից։ Զեկույցներով են հանդես եկել NASA կին-տիեզերագնաց Նիկոլ Սթոթը (ԱՄՆ), տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինը և Նիկոլայ Տիխոնովը (ՌԴ), CERN ֆիզիկոսներ Իրինա Շրայբերը և Ֆրենկ Տակերը (Շվեյցարիա), Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի վարիչ Գրիգոր Բրուտեանը, NASA և Space ինժեներ Քենեթ Սմիթը (ԱՄՆ) և այլք: Փառատոնի պատվավոր հյուրն էր խորհրդային հանրահայտ տիեզերագնաց, տիեզերական 5 թռիչքներ կատարած, ԽՍՀՄ կրկնակի հերոս Վլադիմիր Ջանիբեկովը։ Փառատոնը բարեգործական էր և ուղղված էր քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնությանը։
Մելինե Ասրյան