Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 13.08.2019
2 ԱՐԾԱԹ և 3 ԲՐՈՆԶ
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 13-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Ս.թ. օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեսթհեյ քաղաքում անցկացվել է «Աստղագիտության և աստղաֆիզիկայի» դպրոցականների միջազգային 13-րդ օլիմպիադան:
Հայաստանի Հանրապետությունն օլիմպիադային ներկայացել է 5 դպրոցականներից բաղկացած թիմով: Արդյունքում մեր դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Արծաթե մեդալ են նվաճել Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան), Կարեն Բաղդասարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան): Բրոնզե մեդալի են արժանացել` Եվա Հունանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Դավիթ Կիրակոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Քրիստինե Գրիգորյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան):
«Աստղագիտություն» առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմը ղեկավարում են աստղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամները՝ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Մարիետտա Գյուլզադյանը և Վարդգես Մամբրեյանը:
Օլիմպիադայի ընթացքում անցկացվել է նաև 6-հոգանոց բազմազգ թիմերի մրցույթ, որի ժամանակ մեր աշակերտները հանդես են եկել տարբեր թիմերի կազմում: Թիմը, որում հանդես է եկել Քրիստինե Գրիգորյանը, գրավել է առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը գրավել է երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ:
Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով:
Մելինե Ասրյան