Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 10.05.2019
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԳՐՈՒԲԵՐԻ ՏԻԵԶԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ 2019Թ-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ս.թ. մայիսի 9-ին հայտնի դարձան Գրուբերի տիեզերաբանության մրցանակի 2019թ-ի հաղթողները:
Տիեզերաբանական կառուցվածքի ձևավորման և գորշ նյութի շուրջ իրականացրած իրենց հսկայական աշխատանքի համար 2019թ-ի մրցանակի հաղթողներ ճանաչվեցին Նիկոլաս Քեյզերը և Ջոզեֆ Սիլքը: Վերջինս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամ է (Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի մասին ավելի մանրամասն այստեղ՝ http://vaprize.sci.am/index.php)։
Գրուբերի տիեզերաբանության մրցանակը համաֆինանսավորվում է Միջազգային աստղագիտական միության կողմից և տրվում է այն առաջատար գիտնականներին, մասնավորապես՝ տիեզերաբաններին, ովքեր իրենց հայտնագործություններով մեծապես նպաստել են տիեզերքի մասին մեր պատկերացումների ձևավորմանը:
Մրցանակն իր մեջ ներառում է 500,000 ԱՄՆ դոլար և ոսկե մեդալ, որը մրցանակակիրներին կհանձնվի հունիսի 28-ին:
Նշենք, որ Տիեզերաբանության մրցանակը տրվում է 2001թ.-ից:
Գրուբերի տիեզերաբանության 2019թ-ի մրցանակի մասին առավել մանրամասն այստեղ՝ https://bit.ly/2JcFLy3
Մելինե Ասրյան