Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.08.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ և ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ
Ս.թ. օգոստոսի 21-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի միջև կնքվեց համաձայնագիր:
Սույն համաձայնագիրն ուղղված է գիտատեխնիկական համագործակցության հաստատմանն ու զարգացմանը և անձնակազմի ներուժի բարելավմանը:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ գիտական հետազոտություններ ու աշխատանքներ, մասնավորապես` աստղաինֆորմատիկայի ոլորտում, կազմակերպել սեմինարներ, կոնֆերանսներ, իրականացնել գիտնականների փոխադարձ պրակտիկա, ասպիրանտների և հայցորդների աշխատանքների համատեղ գիտական ղեկավարում, մասնագետների համատեղ վերապատրաստում, ինչպես նաև վերապատրաստում արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Մելինե Ասրյան