Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.03.2019
ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԱԿԻ ՄԵԿՆԱՐԿԸ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը շարունակում է աստղագիտական խմբակների ծրագրի իրականացումը: Ս. թ. մարտի 21-ին տեղի ունեցավ աստղագիտական խմբակի գարնանային շրջանի պաշտոնական մեկնարկը: Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալեց Արագածոտնի մարզի գ. Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ և գ. Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտներին, ովքեր և կլինեն խմբակի դասընթացների մասնակիցները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ով աշակերտներին ներկայացրեց Հայաստանում աստղագիտության զարգացման պատմությունը հին օրերից մինչ մեր օրեր:
Աստղագիտական խմբակը կվարի երիտասարդ գիտաշխատող Հայկ Աբրահամյանը, ով նաև ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում վարում է աստղագիտական խմբակ: Վերջինս ինտերակտիվ քննարկման եղանակով երեխաներին ծանոթացրեց խմբակի նպատակին և ամբողջական ծրագրին:
Աստղագիտական խմբակը կսկսի գործել ապրիլի 4-ից, իսկ տևողությունը կլինի մեկուկես ամիս, որի շրջանակներում աշակերտները հնարավորություն կունենան ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ, այլև ծանոթանալ աստղադիտարանին:
Մելինե Ասրյան
![](images/014_1.jpg)
![](images/014_2.jpg)
![](images/014_3.jpg)