Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 25.09.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ս.թ. սեպտեմբերի 24-25-ին Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում անցկացվել է Ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված երկօրյա մինի-սիմպոզիում «Ֆիզիկան 20/21 հարյուրամյակների սահմանին» խորագրով:
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանն (ԲԱ) ակտիվ մասնակցություն է ունեցել գիտական միջոցառմանը: ԲԱ-ը եղել է սիմպոզիումի հովանավորներից մեկը՝ ֆինանսավորում հատկացնելով Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջոցներից:
ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, լինելով սիմպոզիումի կազմկոմիտեի անդամ, հանդես է եկել «Ժամանակակից աստղագիտության զարգացման առանձնահատկությունները» խորագրով զեկույցով:
Սիմպոզիումին զեկուցումներով են հանդես եկել նաև շատ գիտնականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, այդ թվում Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Աբրահամյանը և Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից Յուրի Հովհաննիսյանը: Նշենք, որ Յ. Հովհաննիսյանի անունով է կոչվում Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն) տարրը:
Մելինե Ասրյան