Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 15.03.2019
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ս.թ. մայիսի 6-10 միջազգային NASE (Network for Astronomy School Education), Բյուրականի աստղադիտարանի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի գործակցության շրջանակներում Հայաստանում կանցկացվեն` «Աստղագիտության դպրոցական կրթության ցանցի» շրջանակներում վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների համար:
Այս ծրագիրն իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում՝ համագործակցելով տվյալ երկրում միջազգային աստղագիտական միության ներկայացուցիչների և տեղի համալսարանների հետ: Դասընթացների իրականացման նպատակով Հայաստան կժամանեն ծրագրի ղեկավար Ռոսա Մարիա Ռոս Ֆերրեն և Ալան Պիկվիկը, որոնց հետ համատեղ ծրագրի իրականացմանը կաջակցեն հայ մասնագետներ՝ աստղագիտության օլիմպիական միջազգային թիմի ղեկավար՝ Մարիետտա Գյուլզադյանը և երիտասարդ ուսուցիչներ:
Վերապատրաստումը նախատեսված է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մագիստրատուրայի ուսանողների՝ ֆիզիկայի և աստղագիտության ապագա ուսուցիչների համար: Վերապատրաստման նյութերը ներառում են հոդվածներ, նկարներ, խաղեր, ինտերակտիվ ծրագրեր և տեսանյութեր, դերախաղեր: Ծրագրում ընդգրկված են այն ձևաչափերն ու արդիական մեթոդները, որոնք պետք է ներդրվեն աստղագիտության դասավադման գործընթացում:
Նվարդ Մելիքյան