Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 30.05.2019
«Ա.03.02 ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ս. թ. մայիսի 30-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում՝ վերջերս վերաբացված «Ա.03.02 Աստղաֆիզիկա» մասնագիտական խորհրդում, տեղի ունեցավ անդրանիկ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսությամբ հանդես եկավ Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտ Հովհաննես Դեմիրճյանը՝ «Սև խոռոչների հետ կապված ինտեգրվող համակարգեր» թեմայով: Գիտական ղեկավարն էր ֆիզմաթ. գիտ. դոկտոր Արմեն Ներսեսյանը: Առաջատար կազմակերպությունն էր Թբիլիսիի համալսարանը, պաշտոնական ընդդիմախոսները՝ ֆիզմաթ. գիտ. դոկտորներ Գագիկ Տեր-Ղազարյանը և Սերգեյ Կրիվոնոսը (Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ, Դուբնա, ՌԴ): Ներկա էր նաև Դուբնայի Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչի տեղակալ Ալեքսեյ Իսաևը։
Նշենք, որ «Ա.03.02 Աստղաֆիզիկա» մասնագիտական խորհդի կազմում ընդգրկված են ֆիզմաթ. գիտությունների 7 դոկտորներ և 4 թեկնածուներ։ Խորհրդի նախագահն է Տիգրան Մաղաքյանը, նախագահի տեղակալը՝ Արեգ Միքայելյանը, գիտական քարտուղարը՝ Ելենա Նիկողոսյանը։
Մելինե Ասրյան