Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 22.08.2019
ԻՐԱՆՑԻ ԱՍՏՂԱԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ
Ս. թ. օգոստոսի 21-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան էր այցելել իրանցի աստղալուսանկարիչների և սիրող աստղագետների մի խումբ: Խումբը գլխավորում էր լրագրող, էքսկուրսավար, «7sobh» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Մոհամմադ Ջավադ Թորաբին, ով արդեն բավական ժամանակ է սերտ կապերի մեջ է աստղադիտարանի հետ:
Այցը ճանաչողական և միևնույն ժամանակ գործնական բնույթ ուներ, որի ընթացքում հյուրերը ծանոթացան աստղադիտարանի գործունեությանը և պատկերացում կազմեցին Հայաստանի աստղագիտության մասին։ Նրանք այցելեցին Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակ, 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակ, ապա զրույց ունեցան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ։ Իսկ երեկոյան աստղալուսանկարիչները մասնակցեցին գիշերային երկնքի դիտմանը և զբաղվեցին երկնային մարմինների լուսանկարահանմամբ։
Նման հանդիպումները նպաստում են աստղագիտության ոլորտում հայ–իրանական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում աստղալուսանկարչության տարածմանը։
Մելինե Ասրյան
![](images/072_1.jpg)
![](images/072_2.jpg)