Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 25.03.2019
ՖԻԶԻԿԱՅԻ և ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆ ԱՄՓՈՓԵՑ 2018-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ս.թ. մարտի 25-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետու զեկուցումով հանդես եկավ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադ. Ռադիկ Կոստանյանը: ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն իր ելույթում նշեց հասարակության մեջ և երկրի ղեկավարության համար գիտության կարևորության և գիտության ֆինանսավորման ավելացման անհրաժեշտության մասին։ Այդ թեմայով նա նաև հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին։
Ժողովում ներկայացված գիտական հաղորդումների թվում էին աստղագիտական բնույթի երկու զեկուցումներ՝ «Աստղաքիմիան որպես աստղակենսաբանության հիմք՝ պարզագույն մոլեկուլներից մինչև կենսացուցիչներ այլ մոլորակներում» (ֆիզմաթ գիտ. թեկնածու Ա. Գ. Եղիկյան, Բյուրականի աստղադիտարան) և «Ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությունը բարձր էներգիաների տիրույթում» (ֆիզմաթ գիտ. թեկնածու Ն. Վ. Սահակյան, ԻԿՐԱՆԵՏ-Հայաստան):
Մելինե Ասրյան