Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 19.12.2019
ՀԱՅՏՆԻ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2019Թ ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻ ԱՆՈՒՆԸ
Ս․թ․ դեկտեմբերի 19-ին Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) 2019թ․ տարեկան մրցանակը հանձնվեց ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող Նաիրա Ազատյանին՝ իր ակտիվ գործունեության և փայլուն աշխատանքի համար։ Սա արդեն նրա երկրորդ նման մրցանակն է․ առաջինին Նաիրա Ազատյանն արժանացել էր 2017 թվականին։
Նշենք, որ ՀԱԸ հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1999թ-ին և պաշտոնապես գրանցվել 2001թ-ին (https://www.aras.am): ՀԱԸ-ի նպատակն է Հայաստանում զարգացնել աստղագիտությունը, Հայաստանի և արտասահմանյան աստղագիտական կառույցների միջև խթանել համագործակցությունը, հայ և օտարազգի աստղագետների միջև ամրապնդել կապերը, նպաստել Հայաստանում աստղագիտական կրթության զարգացմանն ու գիտության հանրայնացմանը: ՀԱԸ 2004 թվականից սահմանել է տարեկան մրցանակ երիտասարդ աստղագետների համար, որն այժմ կրում է հայ մեծանուն աստղագետ Երվանդ Թերզյանի անունը։
Մելինե Ասրյան