Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 30.08.2019
ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ
Ս.թ. օգոստոսի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության և Երևանի պետական համալսարան հիմնադրամի (ԵՊՀ) միջև կնքվեց «Աստղաֆիզիկա» մասնագիտության գծով մագիստրատուրայի ուսանողների վարձավճարի տրամադրման վերաբերյալ պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ ՀՀ ԳԱԱ-ն 2018թ. ակադ․ Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակից ֆինանսական միջոցներ կհատկացնի ԵՊՀ-ին 2019-2020թթ․ ուսումնական տարվա «Աստղաֆիզիկա» մագիստրոսական ծրագրով վճարովի հիմունքներով ընդունված ուսանողներին վարձավճար տրամադրելու նպատակով։
Պայմանագիրն ուժի մեջ կլինի երկու ուսումնական տարի, որից հետո համագործակցությունը կարող է շարունակվել լրացուցիչ համաձայնագրի կնքման դեպքում:
Մելինե Ասրյան