Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 27.08.2019
![](images/073.jpg)
Ս.թ. օգոստոսի 25–ին 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է հոլանդացի աշխարհահռչակ աստղագետ Լոդեվիյկ Վոլչերը (26 ապրիլ, 1930 – 25 օգոստոս, 2019)։ Լ. Վոլչերը եղել է Եվրոպական աստղագիտական ընկերության հիմնադիր նախագահը (1990-1993), Եվրոպական հարավային աստղադիտարանի տնօրենը (1975-1987), ինչպես նաև Միջազգային աստղագիտական միության նախագահը (1994–1997)։ 1987թ–ին Բյուրականի աստղադիտարանը` ի դեմս Վ. Համբարձումյանի և Եվրոպական հարավային աստղադիտարանը` ի դեմս Լ. Վոլչերի, իրականացրել են Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց։
Մելինե Ասրյան