Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 30.03.2019
«ՏՐԱՅԵԿՏՈՐԻԱ» ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս. թ. մարտի 29-ին «Տրայեկտորիա» աստղաֆիզիկական դպրոցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից եկած ավագ դասարանների սովորողներն անցկացրեցին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում:
Մասնակիցների համար կազմակերպվեցին այցելություններ խոշորագույն՝ 2,6մ աստղադիտակ և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան։ Այնուհետև նրանց համար ներկայացվեցին դասախոսություններ «Վիկտոր Համբարձումյանը և Բյուրականի աստղադիտարանը», «Ակտիվ գալակտիկական միջուկներ» և «Մարգարյանի գալակտիկաները» թեմաներով։
Հարկ է նշել, որ ծրագրին մասնակցեցին 27 դպրոցական ՌԴ հետևյալ տարածաշրջաններից՝ Մոսկվա և Մոսկվայի մարզ, Սանկտ-Պետերբուրգ, Սամարա, Սարատով, Նիժնի Նովգորոդ, Կրասնոդար, Աստրախան, Պենզա, Կեմերովո, Դոնի Ռոստով, Բառնաուլ, Իրկուտսկ և Սիմֆերոպոլ։
«Տրայեկտորիա» աստղաֆիզիկական դպրոցը ծրագիր է, որի նպատակն է ավագ դպրոցականների մոտ զարգացնել հետաքրքրություն դեպի գիտություն: Աստղաֆիզիկական դպրոցը եռամյա ցիկլ է, որը ներառում է ասղագիտության և աստղաֆիզիկայի ոլորտում գիտական գործունեության համար կարևոր առարկաների պատրաստում (ֆիզիկա, մաթեմատիկա, աստղագիտություն և այլն):
Դպրոցը մեկնարկել է ՌԴ ԳԱԱ Նիժնի Արխիզի Հատուկ աստղադիտարանում:
Մելինե Ասրյան