Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 01.07.2019
ԱՍՏՂԱԿԵՐՊԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ս.թ. հունիսի 30-ին ամբողջ աշխարհը նշում էր աստղակերպերի միջազգային օրը: 2019թ. միջոցառումների ժամանակ շեշտը դրված էր աստղակերպերի՝ Արեգակնային համակարգի ստեղծման գործընթացում ունեցած դերի վրա: 2016թ. դեկտեմբերին ՄԱԿ-ը ճանաչել է հունիսի 30-ը որպես աստղակերպերի միջազգային օր: Սա շատ լավ առիթ է համաշխարհային մասշտաբով բարձրացնելու տիեզերական տարածության մեջ թռչող բազմաթիվ մարմինների կողմից սպառնացող վտանգի մասին իրազեկվածության մակարդակը:
Մելինե Ասրյան