Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 16.04.2019
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Ս.թ. ապրիլի 15-ին Վանաձորում՝ Վ. Տերյանի անվան №5 և Էվրիկա դպրոցներում, մեկնարկեց Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը:
Դասախոսությունների շարքը, որի տևողությունը կլինի մոտ մեկ ամիս, իրականացվում է հայ աստղագետների կողմից, ովքեր ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում հանդես կգան հետաքրքիր և բովանդակալից ելույթներով:
Նշենք, որ աշակերտներին և դպրոցների գրադարաններին կտրամադրվեն աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ:
Մելինե Ասրյան