Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 05.07.2019
«ԻՄ ՏԻԵԶԵՐՔԸ» ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
![](images/057_1.jpg)
Ս/թ հուլիսի 2֊4֊ը ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալեց ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներին։ Ընտրված 15 աշակերտները դեռևս մի քանի ամիս առաջ մասնակցել էին Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) համատեղ կազմակերպած «Իմ տիեզերքը» շարադրության մրցույթին և անցնելով եզրափակիչ փուլ՝ հյուրընկալվել Բյուրականի աստղադիտարանում։
Այցի ընթացքը հագեցած էր Ա. Միքայելյանի, Գ. Բրուտյանի, Մ.Գյուլզադյանի և Ն. Ազատյանի կողմից անցկացվող դասախոսություններով և քննարկումներով։ Մասնակիցները Բյուրականի աստղադիտարանում ունեցան ճանաչողական էքսկուրսիա՝ այցելելով Վ. Համբարձումյանի տուն֊թանգարան, 2.6մ խոշորագույն աստղադիտակ, ինչպես նաև մասնակցեցին գիշերային աստղադիտման։ Աշակերտները նաև հնարավորւթյուն ունեցան այցելել Ամբերդ, Հայոց տառեր, Սաղմոսավանք և Օհանավանք։ Ընտրված 15 երեխաները ստացան պատվոգրեր և Տիեզերքի մասին գիտաճանաչողական հանրագիտարան։
![](images/057_2.jpg)
![](images/057_3.jpg)
Լիլիթ Դարբինյան