NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Use the up and down arrows to select a result. Press enter to go to the selected search result. Touch device users can use touch and swipe gestures.

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 16.04.2019


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

Օրերս ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) միջև կնքվեց համագործակցության պայմանագիր 3 տարի ժամկետով: Պայմանագիրը ստորագրեցին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը և ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը։

Պայմանագիրը սկիզբ կդնի բեղուն համագործակցության՝ հիմք ունենալով ՀՊՄՀ-ի և ԲԱ-ի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչը կնպաստի ուսանողների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության աճին: Նախատեսվում է բակալավրիական, մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի շրջանակներում մագիստրոսական թեզերի, ասպիրանտների և հայցորդների աշխատանքների համատեղ ղեկավարում, Բյուրականի աստղադիտարանում ուսանողների և մագիստրանտների ուսումնական պրակտիկա։

Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է նաև միջազգային կրթական ծրագրերի համատեղ իրականացում, ՀՊՄՀ ուսանողների համար հանրամատչելի դասախոսությունների կազմակերպում և Աստղագիտություն առարկայից բուհական և դպրոցական օլիմպիադաների կազմակերպում։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RA
Science Committee of RA
Viktor Ambartsumian International Prize
International Astronomical Union
IAU Office of Astronomy for Development
   

© Byurakan Astrophysical Observatory