Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 13.06.2019
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԱՄ 2020Թ. ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ
Դժվարին ընտրությունից հետո Հռոմում հաստատվեց ՄԱՄ (Միջազգային աստղագիտական միություն) գիտաժողովներ 2020թ-ի ծրագիրը:
ՄԱՄ գիտաժողովների նպատակն է նպաստել ոլորտի զարգացմանը և հետազոտել ներկայիս գլխավոր խնդիրները և/կամ ի հայտ եկող հասկացությունները: ՄԱՄ տարեկան անցկացնում է 9 գիտաժողով, որոնցից մի քանիսը (վերջինը 2013թ-ին) հյուրընկալել է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը:
2020թ. գիտաժողովների անցկացման վայրերի աշխարհագրությունը բազմազան է՝ Ճապոնիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Իտալիա, Բելգիա, Ռուսաստանի Դաշնություն, Ռումինիա, Իռլանդիա, Արգենտինա: Ընդգրկվելու են ժամանակակից աստղագիտության բազմաթիվ կարևոր թեմաներ, որոնք են՝
359՝ Գալակտիկաների էվոլյուցիան և տարբեր միջավայրերի հետադարձ ազդեցությունը՝ (Բրազիլիա՝ Բենտու Գոնսալվեշ)
360՝ Աստղագիտական բևեռաչափություն 2020 - բազմալիքային բևեռաչափության նոր դարաշրջանը (Ճապոնիա՝ Հիրոսիմա)
361՝ Զանգվածեղ աստղեր՝ մոտ և հեռու (Իռլանդիա՝ Բելիկոնել)
362՝ Հաշվողական աստղաֆիզիկայի՝ որպես հայտնագործման գործիքի կանխագուշակող ուժը (Ֆրանսիա՝ Շամոնի)
363՝ Նեյտրոնային աստղերի աստղաֆիզիկան խաչմերուկներում. մագնետարները և բազմահաղորդակցային հեղափոխությունը (Իտալիա՝ Լաքվիլա)
364՝ Տիեզերական մարմինների բազմասանդղակ (ժամանակային և զանգվածների) դինամիկան (Ռումինիա՝ Յասի)
365՝ Արեգակնային և աստղային կոնվեկցիոն տիրույթների և մթնոլորտների դինամիկան (ՌԴ՝ Մոսկվա)
366՝ Արտահոսքերի առաջացումն էվոլյուցիա ապրած աստղերում (Բելգիա՝ Լյովեն)
367՝ Կրթությունը և ժառանգությունը աստղագիտական մեծ տվյալների դարաշրջանում. ՄԱՄ-ի 2020-2030թթ. ռազմավարական ծրագրին ուղղված առաջին քայլերը (Արգենտինա՝ Բարիլոկե)
Մելինե Ասրյան