Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 03.06.2019
ՍԵՄԻՆԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԱՍՏՂԱԳԵՏ ՀՐԱՆՏ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ
Ս.թ. հունիսի 3-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց սեմինար՝ նվիրված հայ աստղագիտության ճանաչված դեմքերից մեկի` պրոֆ. Հրանտ Թովմասյանի 90-ամյակին:
Սեմինարի ընթացքում ելույթներով հանդես եկան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, նշանավոր աստղագետ Էլմա Պարսամյանը, ԲԱ նախկին աշխատակից Սաքո Մկրտչյանը և ավագ գիտաշխատակից Աբրահամ Մահտեսյանը: Իրենց ելույթներում նրանք ներկայացրեցին Հ. Թովմասյանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև պատմեցին նրա հետ կապված իրենց հուշերը: Սեմինարի ավարտից հետո բոլոր հյուրերը հրավիրվեցին այս առիթով կազմակերպված հյուրասիրությանը:
Մելինե Ասրյան