Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 01.06.2019
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի գումարից այսուհետև յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ 100 000 ԱՄՆ դոլար հատկացվելու է Հայաստանում աստղագիտության զարգացմանը, այն է՝ գիտահետազոտական նախագծերին (Համբարձումյանական գիտահետազոտական դրամաշնորհներ, 50 000 ԱՄՆ դոլար), Հայաստանի գիտնականների արտասահմանյան աշխատակցություններին (Համբարձումյանական աշխատակցություններ, 25 000 ԱՄՆ դոլար), գիտական միջոցառումներին (Համբարձումյանական գիտական միջոցառումներ, 15 000 ԱՄՆ դոլար), ուսանողների կրթաթոշակներին (Համբարձումյանական կրթաթոշակներ, 7200 ԱՄՆ դոլար) և աստղագիտության հանրայնացմանը (2800 ԱՄՆ դոլար)։
Անցնելով միջազգային գրախոսություն և քննարկվելով միջազգային հանձնաժողովի կողմից` մայիսի 31-ին հայտնի դարձան 2018թ․ մրցանակից հատկացվող Համբարձումյանական նախագծերը, որոնք իրականացվելու են 2019-2020 թթ․
Համբարձումյանական գիտահետազոտական դրամաշնորհներ (9)
- Հայկ Աբրահամյան – Փոփոխական ռադիո աղբյուրների օպտիկական դասակարգումը, 2019-2020 թթ․
- Ռուբեն Անդրեասյան – Տարբեր դասի ռադիոգալակտիկաների բազմալիք ուսումնասիրություն: ռադիոգալակտիկաների ձևաբանական և ֆիզիկական տարբերությունները, 2019-2020 թթ․
- Գրիգոր Բրուտյան – Հայաստանի աստղագիտական ժառանգությունը և դրա ներկայացումը, 2019-2020 թթ․
- Կամո Գիգոյան – SDSS և LAMOST շրջահայություններից ընտրված բարձր գալակտիկական լայնություններում թույլ պայծառությունների ածխածնային աստղերի ուսումնասիրություններ Gaia DR2 տվյալների հիման վրա: Նոր մոտեցումներ, 2020 թթ․
- Արարատ Եղիկյան – Հեռանկարային նախակենսամոլեկուլները ակտիվ գալակտիկաներում և այլ մոլորակներում, 2019-2020 թթ․
- Էմիլիա Կարապետյան – Աստղագիտական թիթեղների թվայնացում, նոր օբյեկտների հայտնաբերում և ուսումնասիրում, 2019 թ․
- Հայկ Հարությունյան – Աստղառաջացման երեք ընդարձակ տիրույթների երիտասարդ աստղային բնակչության ուսումնասիրություն, 2019-2020 թթ․
- Տիգրան Մաղաքյան – Անկայուն երևույթները աստղերի էվոլյուցիայի վաղ փուլերում, 2020 թ․
- Գոռ Միքայելյան – Ենթակարմիր գալակտիկաների օպտիկական հատկությունները, 2019-2020 թթ․
Համբարձումյանական արտասահմանյան աշխատակցություններ (1)
- Արամ Սահարյան – Քվանտային երևույթներ կոմպակտ չափերով բրան-աշխարհում և կոսմոլոգիական մագնիսական դաշտերի գեներացիան, 2019թ․, Ֆրասկատիի ազգային լաբորատորիա, Իտալիա, պրոֆ․ Ստեֆանո Բելուչիի հետ համագործակցության նպատակով
Համբարձումյանական գիտական միջոցառումներ (5)
- ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան – Տարածաշրջանային աստղագիտական ամառային դպրոց և աշխատաժողով, 2-13 սեպտեմբերի 2019 թ․
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) – Միջազգային գիտաժողով «Կոմպակտ աստղերի և ռելատիվիստական գրավիտացիայի արդի ֆիզիկա 2019», 17-21 սեպտեմբեր 2019 թ․
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) – Ֆիզիկան 20/21 դարերի սահմանին։ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի տարեդարձը, սեպտեմբեր 2019 թ․
- ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան – Յոթերորդ բյուրականյան միջազգային ամառային դպրոց, 7-11 սեպտեմբերի 2020 թ․
- ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան – Միջազգային գիտաժողով «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ», 14-18 սեպտեմբերի 2020 թ․
Մելինե Ասրյան