Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 06.04.2019
ՕՐԳՈՎԻ ՌԱԴԻՈՕՊՏԻԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿ
Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։
Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ:
Աշխարհի առաջին ռադիոօպտիկական աստղադիտակի անշարժ սֆերիկ ռադիոհայելին ուներ 54 մ տրամագիծ` 32 մ գործարկվող բացվածքով։ Առաջին անգամ այս աստղադիտակում ալեհավաքը համատեղվեց մեծ աստղադիտակի հետ։
Դիտակը գտնվում է Արագածի հարավային լանջին՝ Օրգով և Տեղեր գյուղերի միջև։ Դիտակին կից գտնվում է գիտահետազոտական ինստիտուտի շենքը և Հերունու անավարտ արևային էլեկտրակայանը, որը հետագայում անվանակոչվել է «Արև»։
Լիլիթ Դարբինյան
![](images/020.jpg)