Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 09.05.2019
ԱՎԱՐՏՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019թ. ԾՐԱԳԻՐԸ
Օրերս ամփոփեցինք Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը:
Դասախոսությունների ծրագիրն իրականացվեց հայ աստղագետների կողմից, ովքեր աստղագիտական տարբեր թեմաներով հետաքրքիր և բովանդակալից ելույթներ ունեցան ՀՀ մի շարք մարզերի (այս անգամ՝ Արագածոտն, Կոտայք, Արմավիր, Լոռի, Շիրակ, Տավուշ, Սյունիք) 20-ից ավելի ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցներում: Դպրոցների գրադարաններին տրամադրվեցին աստղագիտության մասին հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ, ֆիլմեր և այլն:
Տեսնելով երեխաների մեծ հետաքրքրվածությունն ու ակտիվությունը՝ աստղագետները խոստացան վերադառնալ և շարունակել բացահայտել տիեզերքի գաղտնիքները: Բացի այդ, մեծ թվով աշակերտներ գրանցվել են հատուկ ցանկում՝ աստղադիտարանի հետ հետագա կապ պահպանելու նպատակով։
Մելինե Ասրյան