NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Use the up and down arrows to select a result. Press enter to go to the selected search result. Touch device users can use touch and swipe gestures.

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.08.2019


Օգոստոսի 12-ը հայ ականավոր աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի հիշատակի օրն է: Այսօր հարգանքի տուրք մատուցելու համար ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն այցելեցին Համբարձումյանի շիրիմ:

Վ. Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին: Զբաղվելով ակտիվ գիտական գործունեությամբ և լինելով բազում աշխատությունների հեղինակ՝ նա մեծ է ավանդ ունի Հայաստանի գիտության զարգացման գործում:

Իր լայնածավալ գիտական, գիտակազմակերպական, վարչական, մանկավարժական և խմբագրական գործունեության ընթացքում Համբարձումյանը հասել է բազում նվաճումների։ Նա եղել է ՀՍՍՀ ԳԱ նախագահ (1947-1993թթ.), ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և տնօրեն (1946-1988թթ.), ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947թ.-ից), Հայկական սովետական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիր և խմբագրական կոլեգիայի նախագահ, 1948–1955թթ. եղել Է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) փոխնախագահ, 1961–1964թթ.՝ ՄԱՄ նախագահ, իսկ 1968–1972թթ.՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ և այլն:

Մելինե Ասրյան

   
   



0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RA
Science Committee of RA
Viktor Ambartsumian International Prize
International Astronomical Union
IAU Office of Astronomy for Development
   

© Byurakan Astrophysical Observatory