Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.03.2019
CELESTRON ԴԻՏԱԿ ՖԻԶՄԱԹ ԴՊՐՈՑԻՆ
Աստղագիտության օլիմպիական միջազգային թիմի ղեկավար Մարիետտա Գյուլզադյանի և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրինության հրավերով ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն այցելեց ֆիզմաթ դպրոց: Ա.Միքայելյանը հանդես եկավ դասախոսությամբ` դպրոցականներին ներկայացնելով Աստղագիտությունն աշխարհում և Հայաստանում: Ներկայացնելով աշխարհում գործող խոշոր աստղադիտակները Միքայելյանը դպրոցին նվիրեց Celestron ֆիրմայի PowerSeeker 114 EQ աստղադիտակ, որը կկիրառվի դպրոցում գործող աստղագիտական խմբակի դասընթացների ժամանակ: Մ. Գյուլզադյանի խոսքով խմբակի պարապմունքներն ավելի արդյունավետ կլինեն դիտակի օգտագործման շնորհիվ և դպրոցականներն ավելի լավ արդյունքներ կգրանցեն Աստղագիտության միջազգային օլիմպիադաներում:
Սոնա Ֆարմանյան