Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 02.07.2019
ՍԹԱՐՄՈՒՍ V ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
2019թ. հունիսի 24-29-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացավ մեր հայրենակից Գարիկ Իսրայելյանի հեղինային Սթարմուս V միջազգային փառատոնը: Սա յուրահատուկ փառատոն է, որ մեկ հարկի տակ է հավաքում առաջատար գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, լեգենդար աստղագնացների, երաժիշտների ու դերասանների, ովքեր կիսվում են գիտելիքի նկատմամբ իրենց տածած սիրով:
Սթարմուս V միջազգային փառատոնը նվիրված էր լուսնային ծրագրին և Ապոլլոն ծրագրի աստղագնացների (լուսնագնացների)` Լուսնի վրա կատարած առաջին քայլին:
Այս տարի փառատոնի խոսնակների թվում էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով Սթարմուս փառատոնի շրջանակներում առաջին պաշտոնավարող նախագահն էր, որ հանդես եկավ ելույթով:
Մելինե Ասրյան