Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 22.06.2019
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Այսօր՝ հունիսի 22-ին, լրանում է Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, https://www.aras.am) 20-ամյակը:
ՀԱԸ-ը հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1999թ-ին և պաշտոնապես գրանցվել 2001թ-ին: ՀԱԸ-ի նպատակն է Հայաստանում զարգացնել աստղագիտությունը, Հայաստանի և արտասահմանյան աստղագիտական կառույցների միջև խթանել համագործակցությունը, հայ և օտարազգի աստղագետների միջև ամրապնդել կապերը, նպաստել Հայաստանում աստղագիտական կրթության զարգացմանն ու գիտության հանրայնացմանը:
ՀԱԸ-ի գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կից ներկայացված հարցազրույցի միջոցով`https://www.bao.am/interviews/2019/arm/001.pdf
Մելինե Ասրյան