Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 13.09.2019
ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ 3-ՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս.թ. սեպտեմբերի 11-13-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կայացավ Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովը՝ https://www.bao.am/meetings/meetings/SWCA3RW/index.html
Տարածաշրջանային աշխատաժողովում ներգրավված էին մասնակիցներ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի անդամ-երկրներից՝ Վրաստանից, Տաջիկստանից, Ղազախստանից, Իրանից, Թուրքիայից, ինչպես նաև Ուկրաինայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից:
Աշխատաժողովի նպատակն էր գիտահետազոտական աշխատանքի, աստղագիտական կրթության ու հանրայնացման, ինչպես նաև աստղագիտական տուրիզմի ոլորտներում կատարել փորձի փոխանակում:
Աշխատաժողովի կազմակերպիչներն ու հովանավորներն էին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ-ն, ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը, ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը:
Մելինե Ասրյան
![](images/080_1.jpg)
![](images/080_2.jpg)
![](images/080_3.jpg)