Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 04.06.2019
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ» -Ի ՀԵՏ
Ս.թ. հունիսի 3-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կայացավ երեկոյան այց-հանդիպում աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի, ԲԱ մամուլի քարտուղար Մելինե Ասրյանի և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության տնօրեն Աստղիկ Ավետիսյանի ու կազմակերպության ներկայացուցիչների միջև (https://www.armpr.org/prschool):
Հանդիպման գլխավոր թեման «Գիտական Փի Ար»-ն էր: Հյուրերին ներկայացվեց ԲԱ-ի գիտական փի ար-ը, ինչը, իհարկե, չէր կարող չզուգորդվել գիտական գործունեության ներկայացմամբ և ԲԱ աստղադիտարանում շրջայցով:
Հարկ է նշել նաև, որ թեմայի շուրջ եղավ քննարկում և հնչեցին մի շարք առաջարկներ:
Մելինե Ասրյան