Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 01.09.2019
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ
Ս.թ. սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն այցելեցին Երևանի Վ. Համբարձումյանի անվան № 12 հիմնական դպրոց: 1-ին դասարանցիներին և ընդհանրապես աշակերտներին ու ուսուցիչներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Վլադիմիր Ստեփանյանը և ակադ․ Ռադիկ Մարտիրոսյանը։
Տոնի առիթով ՀՀ ԳԱԱ-ն դպրոցին նվիրեց համակարգիչ և տպիչ, իսկ Բյուրականի աստղադիտարանը դպրոցի գրադարանը համալրեց աստղագիտական գրականությամբ: Արդեն ավանդույթ է դարձել մեր մեծ գիտնականի անունը կրող դպրոցի հետ համագործակցությունը, որն արտահայտվում է նաև մի շարք ծրագրերով։
Մելինե Ասրյան