Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.07.2019
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԲՅՈՒՐԱԿԱՆ
Ս.թ. հուլիսի 20-ի առավոտյան ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալեց հայկական մի շարք լրատվամիջոցների լրագրողների:
Հանդիպումը նվիրված էր գիտական լրագրությանը և նպատակ ուներ լրատվամիջոցների և լրագրողների միջոցով հայ հասարակության ուշադրությունը սևեռել Ազգային արժեք ճանաչված աստղադիտարանի և ընդհանրապես գիտության վրա:
Լրագրողները շրջեցին աստղադիտարանի տարածքում և ծանոթացան վերջինիս գործունեությանը: Աստղագետ Կամո Գիգոյանի և ինժեներ Հենրիկ Սարգսյանի միջոցով նրանք տեղեկացան աստղադիտակների աշխատանքին, իսկ այցի ճանաչողական մասից հետո ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ ունեցած զրույց-դասախոսության միջոցով առավել մանրամասն տեղեկատվություն ստացան աստղադիտարանի ծրագրերի մասին:
![](images/061_1.jpg)
![](images/061_2.jpg)
Մելինե Ասրյան