Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 20.06.2019
ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԸ ՄԱՄ ԿՐՏՍԵՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ
![](images/048_1.jpg)
![](images/048_2.jpg)
2019թ-ի մայիսին Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կրտսեր անդամներ են դարձել 188 երիտասարդ գիտնականներ, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներ Դանիել Բաղդասարյանը և Արուս Հարությունյանը, ինչպես նաև հայազգի աստղագետ Վարդան Էլբակյանը Ռուսաստանից:
Նշենք, որ ՄԱՄ-ն ունի անդամ պետություններ, անհատ անդամներ, կրտսեր անդամներ և պատվավոր անդամներ:
Այն կրտսեր գիտնականները, ովքեր իրենց ատենախոսական աշխատանքները պաշտպանել են 2014-2019թթ, և աստղագիտության կամ որևէ հարակից ոլորտում իրենց գիտական գործունեության նախաշեմին են, ՄԱՄ գործադիր կոմիտեի կողմից կարող են ընդունվել որպես միության կրտսեր անդամներ 6 տարի ժամկետով: ՄԱՄ բոլոր կրտսեր անդամները անդամակցում են առնվազն մեկ թեմատիկ բաժանմունքի: Ներկա դրությամբ ՄԱՄ-ն ընդամենն ունի 535 կրտսեր անդամ:
Մելինե Ասրյան