Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 03.07.2019
«ՊԱՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱԿՈՒՄԲ» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ
![](images/055.jpg)
Ս.թ. հուլիսի 3-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, Միջազգային աստղագիտական միության աստղագիտության հանրայնացման հայաստանյան համակարգող Սոնա Ֆարմանյանը, աստղադիտարանի մամուլի քարտուղար Մելինե Ասրյանը լեհ գործընկերներ Ալիսիա Պացեվիչի և Մեգի Բիբիլուրիի հետ գործնական հանդիպում ունեցան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի և հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանի հետ: Հանդիպումը նվիրված էր Վարշավայում գտնվող Կոպերնիկոսի գիտական կենտրոնի կողմից իրականացվող «Պատանի հետազոտողի ակումբ» ծրագրի՝ Հայաստանի դպրոցներում իրականացնելու հնարավորությանը: Այժմ ծրագիրը նախնական քննարկման փուլում է, ինչը կարող է լավ համագործակցության սկիզբ դառնալ մեր երկրի և Լեհաստանի միջև:
Մելինե Ասրյան