Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.11.2019
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Ս․թ․ նոյեմբերի 10-17-ը Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) հայտարարել էր «Աստղագիտության օր դպրոցներում»։ Այս ծրագիրն անցկացվում է ՄԱՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում։ Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի բոլոր սիրող և պրոֆեսիոնալ աստղագետները, ինչպես նաև գիտնականներն ու ուսուցիչները կարող էին մասնակցել ծրագրին՝ այցելելով դպրոցներ և երեխաների հետ կիսվելով իրենց գիտելիքներով։ Սա շատ լավ հնարավորություն է երեխաների համար հանդիպելու աստղագետների հետ և բացահայտելու աստղագիտության՝ մեր կյանքում ունեցած կարևոր դերը։
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը ևս միացել էր այս մեծ շարժմանը և աստղադիտարանում հյուրընկալել Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվ․ միջնակարգ դպրոցի աշակերտներին։ Աշակերտները հանդիպել են ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ և մասնակցել հետաքրքիր զրույց-դասախոսության։
Մելինե Ասրյան