Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 19.12.2019
GTTP ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
Ս․թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատակիցներ Գոռ Միքայելյանը և Արուս Հարությունյանն արժանացան Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրերի։ Այս ծրագիրն ուղղված է նորարական մեթոդներով աստղագիտության դասավանդմանը։ 2019թ-ի մայիսին Հայկական պետական մանկավարժական համալսարանում ֆիզիկայի և աստղագիտության ուսանողների համար կազմակերպվեցին NASE (Network of Astronomy School Education) միջազգային ծրագրի դասընթացներ՝ Ռոզա Մարիա Ռոսի (Իսպանիա) և Ալան Պիկվիկի (Մեծ Բրիտանիա) ղեկավարությամբ։ Հայաստանի կողմից ծրագիրն իրականացրեց Մարիետտա Գյուլզադյանի ղեկավարած երիտասարդների թիմը՝ Գոռ Միքայելյան, Արուս Հարությունյան և Արմինե Փաթաթանյան։
Նշենք, որ Մարիետտա Գյուլզադյանն ու Արմինե Փաթաթանյանն այլ ծրագրերի իրականացման շնորհիվ արդեն հանդիսանում էին Գալիլեյան ուսուցիչներ։
Մելինե Ասրյան