Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 08.04.2019
ՊԱՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱԿՈՒՄԲ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում ապրիլի 13-14-ին տեղի կունենա «ՊԱՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱԿՈՒՄԲ» խորագիրը կրող ուսուցիչների վերապատրաստման 2-րդ փուլը:
Ծրագրին կմասնակցեն 20 ուսուցիչներ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Տավուշի և Երևանի դպրոցներից:
Դասընթացի շրջանակներում առաջարկվում է՝
- պատանի հետազոտողի խմբակի վարում (ինչպե՞ս սկսել, ինչի՞ն ուշադրություն դարձնել)
- աստղագիտության, ֆիզիկայի, քիմիայի ներկայացում փորձերի և խաղերի միջոցով
- շրջագայություն Բյուրականի աստղադիտարանում:
Նշենք, որ նախագիծն իրականացվում է Հայկական աստղագիտական ընկերության և Անդր դը քամն սկայ (Under the Common Sky) լեհական կազմակերպության միջոցով:
Վերապատրաստումը կանցկացնեն Մարտա Սկրզիպովսկան, Էվելինա Գրացկան (Լեհաստան), Մարինե Չելիձեն, Նատելա Բագրատիշվիլին, Նատո Սամխարաձեն (Վրաստան):
Շահառու բոլոր դպրոցներում հիմնված խմբակներում 2 ուստարվա ընթացքում կանցկանցվեն հանդիպումներ: 2018/2019 ուստարվա ավարտին յուրաքանչյուր դպրոց տեղի համայնքում կկազմակերպի միջոցառում` գիտելիքներով և նոր մեթոդաբանությամբ կիսվելու նպատակով:
Մելինե Ասրյան