Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 11.09.2019
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
«ԱԿՏԻՎ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐ և ՔՎԱԶԱՐՆԵՐ»
Ս.թ. սեպտեմբերի 9-10-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց «Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ» խորագրով միջազգային կոնֆերանս՝ նվիրված Մարատ Առաքելյանի 90-ամյակին (https://www.bao.am/meetings/meetings/MA90/ ):
Կոնֆերանսին մասնակցեցին 22 գիտնականներ 6 երկրից՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իտալիա, Ֆինլանդիա, Ղազախստան։
Կոնֆերանսի շրջանակներում ոլորտի մասնագետները հանդես եկան զեկուցումներով (ընդհանուր առմամբ 16 զեկուցում) հետևյալ թեմաների շուրջ՝
- Ակտիվ գալակտիկաների հայտնաբերման և ուսումնասիրության պատմություն
- Ակտիվ գալակտիկաների շրջահայություններ
- Ակտիվ գալակտիկաների և քվազարների ենթակարմիր/ենթամիլիմետրանոց շրջահայություններ
- Ակտիվ գալակտիկաների և քվազարների ռադիո/միլիմետրանոց շրջահայություններ
- Ակտիվ գալակտիկաների և քվազարների ռենտգենյան/գամմա-ալիքային շրջահայություններ
- Բազմաալիքային շրջահայություններ
- Ակտիվ գալակտիկական միջուկների (ԱԳՄ) միասնական և այլ մոդելներ
- Եզակի ԱԳՄ-ների ուսումնասիրություն, ԱԳՄ-ների փոփոխականությունը և ակտիվության երևույթը
- Ապագայի խոշոր նախագծեր
Կոնֆերանսի կազմակերպիչներն ու հովանավորներն էին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ-ն, ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը:
Մելինե Ասրյան