Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 09.11.2019
ԲԱ-ԵՊՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
![](images/093.jpg)
Ս.թ. նոյեմբերի 7–ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Պայմանագիրը ստորագրեցին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը։
Սույն պայմանագրով նպատակ է դրվում ապահովել աստղագիտության ոլորտում ուսումնական գործընթացի որակը, նպաստել ուսանողների մասնագիտական աճին, իրականացնել փորձի փոխանակում և գիտական համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում, ներկայացնել համատեղ դրամաշնորհային ծրագրեր, կազմակերպել համատեղ գիտաժողովներ, սեմինարներ, երիտասարդական դպրոցներ, ինչպես նաև իրականացնել մագիստրոսական և հետբուհական կրթական ծրագրերի, դասագրքերի և ուսումնամեթոդական ծրագրերի արդիականացում։
Նշենք, որ պայմանագրի կնքման արարողությանը նախորդել էր ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների ճանաչողական շրջայցը Բյուրականի աստղադիտարանում դեկան Ռաֆիկ Հակոբյանի, դասախոսներ Էմիլյա Կարապետյանի և Աշոտ Մելքոնյանի գլխավորությամբ, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել այցելելու Վ. Համբարձումյանի տուն-թանգարան և տեսնելու տարածաշրջանի ամենամեծ՝ 2,6 մ հայելու տրամագծով աստղադիտակը, ինչպես նաև ունկնդրելու դասախոսություն ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի կողմից։
Մելինե Ասրյան