Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 22.07.2019
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏԵԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ» ԳԻՐՔԸ
Այսօր՝ ս.թ. հուլիսի 22-ին, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված պատմամշակութային աստղագիտության գիտահետազոտական բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող Գրիգոր Բրուտեանի հեղինակած «Հայկական տոմարագիտութիւն» գրքին:
Գիրքը ստեղծված է իբրև տոմարագիտություն առարկայի և հատկապես դրա հայկական մասի ամբողջական համահավաք շարադրանք։ Մինչ այժմ հայտնի նյութի մատուցումից զատ գրքում փորձ է արված պատասխանելու ընդհանուր և հայկական տոմարագիտությանն առնչվող ցարդ անպատասխան բազմաթիվ հարցերի։ Հատուկ քննության է առնված տարածաշրջանի տարբեր երկրների հնագույն օրացույցների առնչությունը հայկական հնագույն օրացույցների հետ։ Քննված է նաև խավարածիրը 12 մասի բաժանելու ավանդույթի ծագումը, օրացույցի առաջացումը՝ իբրև կրոնական իրողություն, և որոշ այլ հարցեր։
Մելինե Ասրյան