Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 08.07.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԲԱՍԹՈՒՄԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՀԵՏ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցները հուլիսի 5-7-ին գործնական այցով հյուրընկալվել էին Վրաստանի Աբասթումանի աստղադիտարանում:
Բյուրականի աստղադիտարանն ու Աբասթումանի աստղադիտարանը տասնամյակներ շարունակ համագործակցում են թե՛ գիտական և թե՛ գիտակազմակերպական ոլորտներում:
Դեռևս 1936թ. Վիկտոր Համբարձումյանն ինքն է այցելել Աբասթումանի աստղադիտարան՝ համագորակցելու վրացի աստղագետների հետ: Իր այցի ժամանակ վարել է դասախոսություններ և սեմինարներ: Սկսած 1974թ-ից Համբարձումյանը նախաձեռնել է հայ-վրացական համատեղ կոլոքվիումներ, որոնցից առաջինն անցկացվել է Բյուրականի աստղադիտարանում: Ընդհանուր առմամբ նման կոլոքվիումների թիվը հասնում է 15-ի (վերջինը՝ 2013թ):
Բարի ավանդույթերը շարունակելով՝ օրերս Աբասթումանի աստղադիտարան են այցելել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, գիտաշխատող Արուս Հարությունյանը և հանրային կապերի համակարգող Գոհար Դավթյանը:




Մելինե Ասրյան