Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 06.08.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆ-ՕՐԻՈՆ 2019
Ս.թ. օգոստոսի 6-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալեց Բյուրական-Oրիոն Տիեզերագիտական կրթության միջազգային դպրոցի մասնակիցներին:
Բյուրականի աստղադիտարանի պատմությանն ու ներկայիս գործունեությանը ծանոթանալու նպատակով վերջիններս ունկնդրեցին զրույց-դասախոսություններ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի ու փոխտնօրեն Հայկ Հարությունյանի կողմից, ինչպես նաև կատարեցին շրջայց աստղադիտարանի տարածքում՝ լինելով 2,6մ հայելու տրամագծով և 1մ հայելու տրամագծով աստղադիտակներում և այլն:
Արդեն երկրորդ անգամն է, որ Հայաստանում անցկացվում է Բյուրական-Oրիոն Տիեզերագիտական կրթության միջազգային դպրոցը: Ծրագրի մեկնարկը տրվել է 2017թ-ին և իրականացվում է Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համագործակցության շրջանակներում: Դպրոցի գլխավոր նպատակն է մասնակիցներին տիեզերագիտական նոր տեխնոլոգիաների հետ ծանոթացնելը և Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերություններն ամրապնդելը:
Մելինե Ասրյան