Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 19.01.2019
ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՈՏՔ ԴՐԵՑ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ
1969թ., հուլիսի 20-ին ՆԱՍԱ-ն՝ իր «Ապոլոն 11» ծրագրով Լուսնի վրա իջեցրեց Նիլ Արմսթրոնգին և Էդվին Օլդրինին…
Թռիչքը ուղիղ եթերով ցուցադրվեց ամբողջ աշխարհում, բացառությամբ ԽՍՀՄ-ի և Չինաստանի:
Նիլ Արմսթրոնգն (ամերիկացի տիեզերագնաց, ռազմածովային օդաչու) առաջինն էր, ով ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա:
460մ բարձրությունից Արմսթրոնգը նկատելով, որ «Արծիվն» (այսպես էր կոչվում Լուսնի վայրէջքային մոդուլը) ավտոմատ կառավարմամբ իջնում է ներքև, որն իր կարծիքով անվտանգ չէր: Նա իր վրա վերցնելով մոդուլի մեխանիկական կառավարումն փորձեց ինքնուրույն գտնել վայրէջքի համար առավել անվտանգ տարածք: Փաստորեն, վայրէջքը տեղի ունեցավ ավելի ուշ, քան նախատեսված էր, և տևեց ավելի երկար, քան սահմանված էր:
Երբ Արմսթրոնգը երկու ոտքով կանգնեց մակերևույթին, հենց այդ պահին հնչեցին երկրային մարդու առաջին բառերը.
«Սա մի փոքր քայլ էր մարդու համար, բայց մի մեծ ցատկ՝ ողջ մարդկության համար»:
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ անհրաժեշտ էր ամուր և զգույշ կանգնել ոտքերի վրա, որովհետև Lուսնի շատ փոքր ձգողականության պատճառով քայլելը չափազանց դժվար էր և ընկնելու հավանականությունը՝ մեծ։
Նա մոտ 2 ժամ անցկացրեց Լուսնի մակերևույթի վրա, իսկ Օլդրինը՝ փոքր-ինչ պակաս: Նրանք միասին հավաքեցին 22կգ լուսնային նյութեր՝ Երկիր բերելու համար: Լուսնի վրա տեղադրեցին ԱՄՆ դրոշը, սեյսմաչափ և այնպիսի սարքեր, որոնց միջոցով ավելի ճշգրիտ կչափվեր Երկիր-Լուսին հեռավորությունը:
Հուլիսի 24-ին անձնակազմը վերադառնալով Երկիր, վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում՝ հաշվարկային կետից 24կմ հեռավորության վրա:
Լիլիթ Դարբինյան
![](images/003.jpg)