Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 09.03.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՆՈՐ ԷՔՍԿՈՒՐՍԻՈՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԸ
Ս. թ. մարտի 7-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և ԲԱ հանրային կապերի բաժնի ղեկավար Սոնա Ֆարմանյանի նախաձեռնությամբ հանդիսավոր կերպով տեղադրվեց ամերիկյան Սելեստրոն ընկերության Շմիդտ-Կասեգրեն տեսակի 11 դյույմանոց (28 սմ) աստղադիտակ: Նախկինում մեկ աստղադիտակի փոխարեն ԲԱ այցելուներին շուտով հասանելի կլինի նաև այս նոր գերժամանակակից աստղադիտակը: Այն թույլ կտա ընդունել ավելի շատ այցելուների՝ դարձնելով աստղագիտությունն ավելի հանրամատչելի: Աստղադիտակի բացման արարողության մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մելինե Ասրյան