Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 15.04.2019
ՊԱՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱԿՈՒՄԲ
![](images/026.jpg)
Ս.թ. ապրիլի 13-14-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց «ՊԱՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱԿՈՒՄԲ» խորագիրը կրող ուսուցիչների վերապատրաստման 2-րդ փուլը:
Ծրագրին մասնակցեցին Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Տավուշի և Երևանի դպրոցների մոտ 20 ուսուցիչներ:
Դասընթացի շրջանակներում առաջարկվեց՝
- պատանի հետազոտողի խմբակի վարում (ինչպե՞ս սկսել, ինչի՞ն ուշադրություն դարձնել)
- աստղագիտության, ֆիզիկայի, քիմիայի ներկայացում փորձերի և խաղերի միջոցով
- շրջագայություն Բյուրականի աստղադիտարանում:
Վերապատրաստումն անցկացրեցին Մարտա Սկրզիպովսկան, Էվելինա Գրացկան (Լեհաստան), Մարինե Չելիձեն, Նատելա Բագրատիշվիլին, Նատո Սամխարաձեն (Վրաստան):
Նշենք, որ նախագիծն իրականացվում է Հայկական աստղագիտական ընկերության և Անդր դը քամն սկայ (Under the Common Sky) լեհական կազմակերպության կողմից:
Շահառու բոլոր դպրոցներում հիմնված խմբակներում 2 ուստարվա ընթացքում կանցկացվեն հանդիպումներ: 2018/2019 ուստարվա ավարտին յուրաքանչյուր դպրոց տեղի համայնքում կկազմակերպի միջոցառում` գիտելիքներով և նոր մեթոդաբանությամբ կիսվելու նպատակով:
Մելինե Ասրյան