Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 14.01.2019
ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԲԱ ՆԱԽԿԻՆ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԴՈԿՏՈՐ ՍՐԲՈՒՀԻ (ՍՈՖԻԿ) ԻՍԿՈՒԴԱՐՅԱՆԸ
Դոկտոր Սրբուհի (Սոֆիկ) Գևորգի Իսկուդարյանը (Իսկանդարյան) ծնվել է 1936 թ. նոյեմբերի 21-ին Երևանում: Նա 1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստղաֆիզիկայի բաժինը և նույն թվականից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ): Եղել է ասպիրանտ 1965-1973 թթ. և պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը 1973 թվականին Վ.Հ. Համբարձումյանի ղեկավարությամբ։ Սրբուհին աշխատել է որպես գիտաշխատող: Նա Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) անդամ է: Նրա հետազոտական ուղղություններն են դիտողական տիեզերաբանությունը և անկանոն գալակտիկաները, մասնավորապես անկանոն գալակտիկաների կենտրոնական շրջանների ուսումնասիրությունը և կրկնակի փոխազդող գալակտիկաների միջուկների դիտումները: Նա նաև աշխատել է ուշ տիպի պարուրաձև գալակտիկաների ձևաբանական հատկությունների, նորմալ պարուրաձև գալակտիկաների միջուկների գույն - բացարձակ մեծություն կապի, արտագալակտիկ գերնորերի հետ և այլն: Նա հրապարակել է ավելի քան 40 հոդված Աստղաֆիզիկա և ԲԱ հաղորդումներ ամսագրերում, ինչպես նաև միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում:
Սոնա Ֆարմանյան